16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

5000 որբերի փրկիչ` Սառա Քորնինգ

Սառա Քորնինգը ծնվել է 1872թ. Յարմութից (հարավ-արեւելյան Կանադա) 8 կմ հեռավարության վրա գտնվող Չեգոգին փոքրիկ քաղաքում: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-1918թթ.) նա անդամագրվել է ամերիկյան Կարմիր խաչին եւ որպես կամավոր` ուղեւորվել Օսմանյան կայսրություն` օգնության ձեռք մեկնելու թուրքական կոտորածներց մազապուրծ բազմաթիվ հայ փախտականներին եւ որբերին: Այդ օրերին կանադական մամուլը (Toronto World, The Halifax Herald, La Presse եւ այլն) բազմիցս անդրադարձել էր հայկական կոտորածներին` իրազեկելով հասարակությանը խնդրին: 1922թ. անդամագրվելով Մերձավոր Արեւելքի Ամերիկյան նպաստամատույց կազմակերպությանը` Սառան մեկնում է Զմյուռնիա: 1922թ. սեպտեմբերին քեմալական զորքերը ներխուժում են Զմյուռնիա, որը հիմնականում բնակեցված էր փախստականներով: Այդ ժամանակ քաղաքում էին գտնվում ոչ միայն տեղաբնիկ հայերը, այլեւ այստեղ ապաստանած հազարավոր հայ գաղթականներ, որոնց մեջ մեծ թիվ էին կազմում որբերը: Սեպտեմբերի 13-ին քեմալականները հրդեհեցին “գյավուր Իզմիրը”, որին զոհ գնաց 100 000-150 000 քրիստոնյա բնակչություն: Քաղաքում մեծ խուճապ բարձրացավ. հրդեհից փրկված քրիստոնյաները ապաստան էին որոնում եվրոպական եւ ամերիկյան հյուպատոսարաններում: Դեպի ծով նրանց տարհանումն իրականացնում էին միջազգային հումանիտար կազմակերպությունները` Կարմիր խաչը, Մերձավոր Արեւելքի Ամերիկյան նպաստամատույցը եւ այլն: Հայտնվելով իրադարձություների կիզակետում` Սառա Քորնինգը գերմարդկային ջանքերի շնորհիվ Զմյուռնիայում հավաքագրում է հիմնականում իգական սեռի մինչեւ 12 տարեկան շուրջ 5000 հայ, նաեւ հույն երեխաներ, որոնց ամերիկյան ռազմանավերով տեղափոխում են Հունաստան: Այստեղ նա հիմնում է որբանոց` իր սաներին կրթելով եւ դաստիարակելով որպես իրական քրիտոսնյաների: 1923թ. Հունաստանի Գեւորգ 2-րդ թագավորը նրան պաշտոնապես հրավիրելով թագավորական պալատ` պարգեւատրեց “Փրկչի արծաթե խաչ” շքանշանով (Հունաստանի պետական բարձրագույն պարգեւով): Այս շքանշանով պարգեւատրվում են հայրենիքի հանդեպ կատարած հատուկ ծառայությունների համար հույն զինվորական եւ քաղաքացիական անձինք, նաեւ Հունաստանի համար հատուկ ծառայություններ մատուցած օտարերկացիները: 1924թ. նա մեկնում է Թուրքիա` զբաղվելով ուսուցչական գործունեությամբ: Թոշակի անցնելով` Սառա Քորնինգը վերադարձավ Չեգոգին` հայրենի բնակավայր, որտեղ ապրեց մինչեւ կյանքի վերջը` 1969թ.: Նա մահացավ 97 տարկան հասակում` իր կյանքը նվիրելով երեխաներին կրթելու եւ դաստիարակելու գործին: Սառա Քորնինգի իրականացրած մարդասիրական գործունեության վերաբերյալ որոշ տվյալներ պահպանվում են միայն Յարմութի տարածքային թանգարանում եւ Քորնինգների ընտանեկան արխիվում:  

Հայոց ցեղասպանության թանգարան

Նյութի մանրամասները՝ այստեղ՝

http://www.genocide-museum.am/arm/05.10.2012.php:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ