24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԲՀԿ-ն փնտրտուքի մեջ է /վիդեո/

“Մեր իրականության հիմնական պրոբլեմը իշխանության դեմ ոչ ադեկտվատ ընդդիմության բացակայությունն է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը` դիտարկելով տնտեսական և քաղաքական սեկտորների սերտաճման խնդիրը:

ԱԺ նախկին նախագահը, ով ՀՀԿ խմբակցության պատգամավոր է, խոսեց Աժ պատգամավորներ ընտրված օլիգարխների մասին. ”Նրանք “Հանրապետական” կուսակցության ցուցակով չեն անցել: Մեծամասնական համակարգով ԱԺ-ում հայտնվել են մարդիկ, որոնք  հանրությանը հայտնի են որպես գործարարներ: Օրինակ` Գագիկ Ծառուկյանը մեր իրականությանը հայտնի է որպես շատ մեծահարուստ գործարար”:

Հարությունյանի համոզմամբ` ԲՀԿ-ը չի կարող իրեն հռչակել ընդդիմադիր, քանի որ այս կուսակցությունը երբեք չի խոսում տնտեսական և քաղաքական իշխանությունների սետաճման մասին.

“Բարգավաճ Հայաստանը” շատ խոսում է քաղաքական մենաշնորհի մասին, բայց դա մեր իրականության հիմնական պրոբլեմը չէ”,-պարզաբանեց նախկին վարչապետը` միաժամանակ շեշտելով, որ ԲՀԿ-ը ըստ էության քաղաքական կյանքում իր տեղը գտնելու փնտրտուքի մեջ է:

Խոսրով Հարությունյանի հետ զրույցի մանրամասները դիտեք Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ