18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Ռուսաստանի հայերի միությունը սատարում է Տարոն Մարգարյանին

Հարգելի Տարոն Մարգարյան,

“Ռուսաստանի հայերի միության” եւ անձամբ իմ անունից ողջունում եմ Ձեզ` որպես Հայաստանի մայրաքաղաք Երեւանի նվիրյալ առաջնորդի: Ողջ հայության մայրաքաղաքի`Երեւանի խնդիրները  հետաքրքրում են ոչ միայն մայրաքաղաքի բնակիչներին, այլեւ նրա սահմաններից դուրս ապրող բոլոր հայերին: Այդ  պատճառով է, որ մայիսի 5-ին կայանալիք ավագանու ընտրությունները  կարեւոր դեր են խաղալու ոչ միայն երեւանցիների, այլեւ միլլիոնավոր հայերի հասարակա-քաղաքական կյանքում:

Մենք քաջատեղյակ ենք Երեւանի քաղաքապետի պաշտոնում Ձեր ակտիվ եւ արդյունավետ գործունեության մասին: Նկատելիորեն բարելավվել  է քաղաքի արտաքին տեսքը, կատարելագործվում են ենթակառուցվածքները, բարեկարգվում  փողոցները,այգիներն ու այլ հասարակական վայրերը:

Մենք ընգծում ենք այն փաստը, որ Դուք` որպես Երեւանի քաղաքապետի  թեկնածու, մեծ ուշադրություն եք դարձնում Հանրապետական կուսակցության ուղենշած առաջնային խնդիրներին, մասնավորապես բնակչության բարեկեցության մակարդակի բարելավման  ուղղությամբ:

Ձեր ղեկավարությամբ  Երեւանում ձեւավորվում է առավել գրավիչ ներդրումային միջավայր: Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցներից շատերը  նախաձեռնական գործունեությունը հենց Երեւանում են ծավալում:

Համոզված եմ, որ Ձեր վերընտրվելը որպես Երեւանի քաղաքապետ նոր շունչ կհաղորդի Երեւանում ժամանակաից եւ կայուն բիզնես-միջավայրի ձեւավորմանը:

Ռուսաստանի հայերի միությունը իր աջակցությունն է հայտնում Հանրապետական կուսակցությանը եւ անձամբ Ձեզ:  Վստահ ենք, որ Դուք եւ Երեւանի քաղաքապետարանի Ձեր կառավարչական թիմը կշարունակեք նախաձեռնած լայնածավալ բարեփոխումները քաղաքային տնտեսության բոլոր ոլորտներում:

Ցանկանում եմ Ձեզ, հարգելի Տարոն Անդրանիկի, եւ Ձեր թիմի բոլոր անդամներին նորանոր հաջողություններ  Ձեր ազնվաբարո գործունեության  մեջ եւ հաջողություն եմ մաղթում նախընտրական պայքարում:

 

Հարգանքներով` Ա.Ա. Աբրահամյան`

Ռուսաստանի հայերի միության  եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան  

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ