Իրանի երկրաշարժի էպիկենտրոնը Հայաստանից հեռու է

Երկու օրվում երկու ուժեղ երկրաշարժ է գրանցվել Իրանում: Արդյոք Հայաստանում ցնցումներ զգացվել են : Henaran.am-ը զրուցեց “Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն” գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանի հետ:
Սեյսմոլոգը տեղեկացրեց, որ Իրանում տեղի ունեցած երկրաշարժը արձագանք չի գտել Հայաստանում, քանի որ էպիկենտրոնը Հայաստանից մոտ 2000 կմ հեռու է:
Ինչով է պայմանավորված որ 7.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի ժամանակ Իրանում զոհվել է ընդամենը 40 մարդ,իսկ 1988 թվականին Սպիտակի երկրաշարժի ժամանակ 7.0 մագնիտուդի դեպքում տասնյակ հազարավոր զոհեր եղան Հրաչյա Պետրոսյանը 2 հանգամանք մատնանշեց.
”Առաջինը երկրաշարժի օջախը գտնվել է 90-100 կիլոմետր խորության վրա, դա բավականին մեծ խորություն է , քանի որ մեզ մոտ երկրաշարժերի օջախները ավելի փոքր խորությունների վրա են գտնվում՝ սովորաբար 5-10 կիլոմետր:Առանձին դեպքերում կարող է մինչև 35 կմ խորության վրա, դա պայմանավորված է երկրակեղևի կառուցվածքով և հաստությամբ մեր տարածքում: Երկրորդ, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իրան -Պակիստան սահմանագծում, լեռնային գոտում, որտեղ քիչ են բնակավայրերը, այսինքն դրանք լեռնային բնակավայրեր են քիչ մարդկանցով բնակեցված”:
Հիշեցնենք,որ այսօր առավոտյան և երեկ Իրանում գրանցվել են 5.7 և 7.8 մագնիտուդ հզորությամբ ստորգետնյա ցնցումներ: