09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Իսրայելական հայտնի հանգստավայրը հրթիռակոծության է ենթարկվել

Իսրայելի հարավում գտնվող Էյլաթ հանգստավայրի վրա 3 “Град” հրթիռ է արձակվել, տեղեկացնում է “The Jerusalem Post”-ը: “Հաարեց”-ի տվյալներով` հրթիռները 2-ն են եղել: Իսրայելցի զինվորականները պնդում են, որ  հրթիռներն արձակվել են Սինայի թերկաղզու տարածքից: Հրթիռակոծման հետեւանքով ոչ ոք չի տուժել:

ԶԼՄ-ները հայտնել են նաեւ Հորդանանի տարածքի հրթիռակոծման մասին, սակայն տեղի իշխանությունները հերքել են այդ տեղեկությունը:

Եգիպտական  անվտանգության ծառայություններն իրենց հերթին սկսել են զննել սահմանային տարածքը, սակայն ապացույցներ, որ հրթիռներն իրենց տարածքից են արձակվել, չեն հայտնաբերվել:

Նշենք, որ ապրիլի սկզբին իսրայելական զիվորականները հակահրթիռային համակարգ էին տեղադրել Էյլաթի մոտ` կանխելու Սինայի թերակղզուց հնարավոր հարձակումները: 2012-ին եւս Էյլաթի ուղղությամբ մի քանի հրթիռ է արձակվել` կրկին թերակղզուց: Իսրայելական իշխանությունները բազմիցս դժգոհություն են հայտնել խիստ վերահսկողության բացակայության կապակցությամբ այդ տարածաշրջանում, որտեղ նախագահ Հոսնի Մուբարաքի տապալումից հետո ակտիվացել են իսլամիստները: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ