09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ով ինչպես է քարոզարշավը տանում

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ Երևանի ավագանու ընտրություններին ակնկալվում է 55-60 տոկոս մասնակցություն: Նրա խոսքով` Երևանի ավագանու այս ընտրությունները ավելի քաղաքականացված են, քան նախորդները:

Վերլուծելով կուսակցությունների վարած քարոզարշավի ընթացքը` Ադիբեկյանն ասաց, որ ընտրությունները քաղաքականացնելու փորձ են անում ”Բարև Երևանն” ու ԲՀԿ-ը: Վերջինիս առաջին համար Վարդան Օսկանյանն ելույթներում ևս քաղաքական հայտարարություններ է անում, իսկ ցուցակի երկրորդ համար Գուրգեն Արսենյանն ավելի շատ հիմնախնդիրներին է անդրադառնում: Իսկ ”Բարև Երևանի” ուշադրության կենտրոնում հետընտրական զարգացումներն են:

Ադիբեկյանը նշեց, որ ՕԵԿ-ն ու ՀՀԿ-ը ընտրությունները կենցաղային մակարդակում են դիտարկում: 

”ՕԵԿ-ը չի հավակնում լիարժեք հաղթանակի, ինչպես մյուս քաղաքական ուժերը, այլ պարզապես ընդգծում է, որ իրենց  մասնակցությունը ավագանիում կարող է բերել մի շարք խնդիրների լուծման”:

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին ու ՀԱԿԿ-ին, ապա սոցիոլոգն ասաց, որ նրանք փորձում են ցույց տալ, որ ընտրությունները հեղաշրջման առաջին փուլն են:

Ավագանու մանդատներ, ըստ նրա, կստանան ՀՀԿ-ը, ԲՀԿ-ը, ”Բարև Երևանը” և միգուցե ՀԱԿԿ-ը:

”ՀԱԿԿ-ի շանսերը շատ ցածր ենք գնահատում, թեև նրանք ունեցել են հինգ քաղաքապետ”,-եզրափակեց Ադիբեկյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ