19 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Յուրի Վարդանյանը հասցրել է մանրամասն կարդալ բոլորի ծրագրերը

Ծանրամարտի օլիմպիական խաղերի չեմպիոն Յուրի Վարդանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց Երևանի բազմաթիվ խնդիրներից, որոնցից ամենակարևորը Երևանի ճանապարհների հարցն է:

Իրեն մտահոգող խնդիրների մասին նա հասցրել է որպես նախագահի խորհրդական զրույց ունենալ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ և իր բարձրացրած հարցին հետևողական վերաբերմունք ՝է ստացել: Հատկապես նրան անհանգստացրել է բաց “լյուկերը”:

“Ինչ որ արվելա տեղինա արվել, բայց ցավոք սրտի անելու էնքան բան կա, որ եթե էսօր աշխարհի ամենալավ քաղաքապետին դնենք Երևանի քաղաքապետ, անկախ ֆինանսական հնարավորությունից, չի կարող միանգամից լուծել Երևանի խնդիրները”,-դիտարկեց մարզիկը:

Յուրի Վարդանյանը հասցրել է մանրամասն կարդալ բոլորի ծրագրերը և նկատել է. “Էսօր քաղաքապետի բոլոր թեկնածուներն էլ քչից շատից ուզում են ինչ որ բան անել մեր քաղաքի համար”:

Նախկին ծանրորդը տեղեկացրեց, որ ինքը որևէ կուսակցության անդամ չէ եւ Երեւանում ընտրելու իրավունք էլ չունի` Գյումրիի բնակիչ է: Պարզապես գնահատում է աշխատանքը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ