Ոստիկանապետը` Տեր-Պետրոսյանին` հանգուցյալներին չեմ մեկնաբանում. Հրապարակ
Թերթը հարց է ուղղել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին` Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ համագումարում անդրադառնալով ապրիլի 9-ի հանրահավաքին իրեն չմիանալուն, ասել էր` միանայի, ի՞նչ անեի, միանայի, որ գնայի Վովա Գասպարյանի հետ աղոթեի՞, Վովայի հետ աղոթելն իմ մանկության երազանքը չի եղել:
-Հենց իրենց ընդդիմությանը մեջբերեմ: Լեւոն Տեր-Պետրոսյանը տարիքով մարդ է: Դա իր կարծիքն է, իսկ մեծ հաշվով ես հանգուցյալներին չեմ մեկնաբանում` քաղաքական: Եթե հավատքը ժամանց է, ուրեմն դեռ մեռելներից հարություն չեն առել:
-Արդյո՞ք հնարավոր է հավատքն ու ոստիկանապետի պաշտոնը համատեղել, հարցին ոստիկանապետը ասյպես է պատասխանել.
-Ես կարծում եմ, որ ցանկացած քաղաքացուն էլ պետք է հավատքը: Հավատքով մարդը դավաճան չի լինում, սրիկա չի լինում, արնախում չի լինում, չի թաթախվում արյունների մեջ, չի փնովում ուրիշներին, ողջերին չի թաղում:
Հավատքով մարդը հանդուրժող է, բայց դա չի նշանակում, որ հավատքով մարդը գառ է, որ ով դանակն առնի ու հասնի: Ոչ հավատքով մարդը զորավոր է եւ բոլոր նրանք, ովքեր ծաղրում են մեր աղոթքը, թող աստված իրենց արածով իրենց դատի: Ներղամտությւոնն այստեղ ավելորդ եմ համարում: