Բազմազավակ հայր է, լավ պապայի տղա է, լավ քաղաքապետ է … /վիդեո/
”Փոփոխությունները զգում ենք քաղաքում, ընդհանուր տեսքը` մաքրությունը, բնակիչների ուրախությունը դեմքներից երևում է”,-Henaran.am-ի հետ զրույցում Երևանի գործող քաղաքապետ, քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Տարոն Մարգարյանի աշխատանքն այսպես գնահատեցին Աջափնյակ համայնքի բնակիչները, ում հետ հանդիպել էր քաղաքապետը: Նրանց հիմնական խնդիրը 37 համարի երթուղին է` խնդրում են աշխատանքը կարգավորել:
”Փորձառու երիտասարդ է, բազմազավակ հայր է, լավ պապայի տղա է, լավ քաղաքապետ է: Երանի մեզ, որ այդպիսի քաղաքապետ ունենք: Հարգում եմ իր քաղաքական գործունեությունը, հիանում եմ, երբ շրջում եմ քաղաքում”,-ասաց Իզաբելլա Հովսեփյանը`խորհուրդ տալով ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանին “չփորձել խորընդոտել քաղաքապետի սկսած աշխատանքը”:
”Մարդիկ ամեն անգամ պիտի չխառնվեն մարդու գործին, երիտասարդին տարիքով մարդիկ չպիտի խանգարեն, հազար երկիր են անցել, պաշտոն են տեսել, չպիտի խանգարեն:
Իրենք էլ պաշտոն ունեն, իրենց բռնած պաշտոնն իրենց հերիք է, հարյուր հազարներով որ աշխատում են, չե՞ն կարող ապրել, մեծ մարդ են, թող իրենց երեխեքին մի գործով պահեն, երիտասարդի ճանապարհին չկանգնեն … ” :
Բնակիչների հետ զրույցի մանրամասները դիտեք տեսանյութում: