20 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ուտուշ խմուշի փոխարեն` փող

Չնայած այսօր` ապրիլի 16-ին Հայաստանի ոստիկանությունը նշում է իր 95 -ամյակը, սակայն ճոխ միջոցառումներ եւ համերգներ նախատեսված չեն: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը որոշել է կրճատել ավելորդ ծախսերը: Անցած տարի չնայած տոնական համերգ կազմակերպվել էր, բայց այն տարբերվում էր նախորդներից համեստությամբ: Փոխարենը, խնայված գումարները ոստիկանապետը որպես պարգեւատրում հատկացրել էր ոստիկաններին:

Այս տարի, փաստորեն, ոստիկանապետը միայն ուղերձով է շնորհավորել գործընկերներին: Իսկ տոնակատարության խնայված գումարով` ոստիկանության աշխատակիցները կրկնակի պարգեւատրում են ստացել:

Henaran.am-ը զանգահարեց մի քանի ոստիկանների` ճշտելու` տեղ հասե՞լ է արդյոք պարգեւատրումը: Նրանք հավաստեցին, որ արդեն պարգեւավճարը ստացել են:

“Մեր խոսքը գործ է, մեր գործը տեսանելի է բոլորին, մենք սպայի, ոստիկանի տեսակն ենք եւ կոչված ենք պատվավոր պարտքի կատարման, իսկ ում շատ է տրվում, նրանից շատ է պահանջվում: Եվ մենք պատրաստ ենք կատարել օրենքի, ժողովրդի, պետության պահանջը:

Կրկին շնորհավորում եմ ողջ անձնակազմին, մեր սիրելի վետերաններին, ոստիկանների ընտանիքներին` Հայաստանի ոստիկանության 95-ամյա հոբելյանի առթիվ, մաղթում եմ հաջողություն եւ ամենայն բարիք: Աստված ձեզ պահապան”,-ասվում է ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի շնորհավորական ուղերձում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ