02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

4 բանկա խտացրած կաթ, կես կիլո մեղր. ՀՅԴ-ՕԵԿ ՛՛դիլեմա՛՛

ՀՅԴ ներկայացուցիչ Արթուր Եղիազարյանը արձանագրել  և բարձաձայնել է պարզապես քաղաքացու ահազանգը, առ այն որ ՕԵԿ-ը մտնում է տները և ՛՛1 ձայնի դիմաց առաջարկում 4 բանկա խտացրած կաթ և կես կիլո մեղր՛՛: Իսկ ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանը հայտարարել է, որ դատական պատասխանատվության է կանչելու Արթուր Եղիազարյանին:

“ Եթե արդար են, ինչու են ընկնում հիստերիայի մեջ,-հարցնում է ՀՅԴ ավագանու թեկնածու Արթուր Եղիազարյանը:

-Մարդը , ով ահազանգել է ավագանու թեկնածուին ներկայացել է որպես Բանգլադեշի բնակիչ. Քաղաքացին ահազանգել է, որ նման խոստում են տալիս, բայց չի ասել, որ արդեն տվել են, դրանք տարբեր բաներ են: Քաղաքացի է,, մենք շտաբ ենք և ահազանգել են մենք էլ փորձում ենք կանխել: Ինքն էլ թող հայտարարություն անի որ նման բան չկա”,-Henaran.am-ին ասաց Եղիազարյանը:

ՀՅԴ ներկայացուցիչը գտնում է, որ տիկին Բիշարյանը պարզապես կարող էր դիմել իրեն, պարզել հեռախոսի համարը գնալ ահազանգի հետքերով: ՛՛Դա իրանց խնդիրն ա, կարող էր շատ հանգիստ և կոռեկտ և առանց ինձ վիրավորելու, որովհետև ես ստահոդ լուր չեմ տարածում, ես պարզապես արձանագրել եմ քաղաքացու ահազանգը: Գուցե սա հենց իրենց պրովակացիան է”:

ՀՅԴ ներկայացուցիչը նշեց նաև, որ եթե փաստ ունենար, կնկարեին և կհրապարակեին :

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ