12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Երեւանի ավագանու թեկնածուն` գո՞ղ

Քրեագետ, գրող, հրապարակախոս Սերգեյ Գալոյանն այսօր լրագրողներին ներկայացրեց երկու գրքերի բովանդակությունը, որտեղ պատմում է գողական աշխարհի ներկայացուցիչ Դեդ Հասանի մահվան մասին: Նա նշեց, որ հանդիպել է Դեդ Հասանի հետ և հասկացել, որ նա ունիկալ մարդ է: Իսկ գիրքը գրել է, որովհետև նա կապված է եղել հայերի հետ, եղել է “Սվո Ռաֆի”` Ռաֆայել Բաղադասարյանի բարեկամը և նրա ծննդյան օրերին գալիս էր Հայաստան:

Գալոյանն ընդգծեց, որ անհարգալից վերաբերմունք էր Դեդ Հասանի նկատմամբ այն, որ նրա կինն ու աղջիկը գնացին Թբիլիսի, հոգեհանգստի սեղան պատրաստեցին, Կուկիի գերեզմանոցում գերազմանը փորված էր, սակայն երբ ինքնաթիռը դուրս եկավ ՌԴ-ից, Թբիլիսին օդում հայտարարեց, որ չի ընդունի դիակը: Մինչդեռ նախնական պայմանավորվածություն կար:

Գալոյանի հեղինակած գրքերի հիմանկան նպատակն ասելն է, որ “այս աշխարհ մուտք են գործում հիմականում նրանք, ովքեր սոցիալապես անապահով են, արտագաղթում են սեփական երկրից եւ կյանքում ընդհանրապես անելիքներ չունեն”: Այդ մասին նույնիսկ “Սվո Ռաֆն” է հայտարարել, երբ մի տղայի ասել է, որ նա կարող է  հարստանալ, սակայն անընդհատ պետք է վախենա իր ու իր ազգականների կյանքի համար:

Գալոյանը վստահ է, որ Հասանը մահացել է, սակայն վստահ չէ, որ գողական աշխարհի մեկ այլ ներկայացուցիչ` Յապոնչիկը մահացել է: ”Յապոնչիկը կարող էր սպասել, ժամանակ է գալիս, որ նույնիսկ ամենահզորը պետք է իր տեղը զիջի, նա կարող է հանգստանալ… մարդուն քրիստոնյաները փակ դագաղով չեն թաղում, եթե դեմքը այլանդակված չէ, Պուգաչովան, Սոֆյա Ռոտարուն, Կաբզոնը կգային հրաժեշտ տալու նրան, բայց չեկան, որովհետև հրաժեշտ տվել էին Մոսկվայից դուրս”,-ասաց նա:

Ի դեպ, քրեագետը խոստացավ սկանդալային բացահայտում անել. հայտարարեց, որ Հայաստանից արժեքավոր մշակութային արժեքներ են գողացվել`նկարներ, գրքեր, քանդակներ, որոնք հսկայական արժեք ունեն արտասահմանում, այդ թվում` Բառնեուս Մելիքյանի արժեքավոր նկարները, որոնք գողացվել են 2003-ին: Քրեագետը նշեց, որ ինքն ասուլիս է հրավիրել, այդ մասին հայտարարել է եւ գիտի, թե ում մոտ են հիմա գտնվում այդ նկարները: Նրա նշած անձնավորությունը ներկայումս պայքարում է Երեւանի ավագանու ընտրություններում եւ այդ արժեքավոր նկարները հենց նրան են վաճառվել: “Մայիսի 5-ից հետո ես կասեմ, թե ով է նա: Այժմ թող նա իր աթոռը վերցնի “,-վստահեցրեց Գալոյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ