09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վովան կրկնեց Վանոյին

՛՛Ազգային անվտանգություն՛՛ կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը կարծում է, որ ներքին քաղաքական կյանքում տեղի ունեցած իրադարձությունները իշխանության կազմում էական փոփոխությունների չեն տանելու: Սակայն նախագահական ընտրություններն ու Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժումը ահազանգ է իշխանություններին:

՛՛Ես չեմ ուզում որևէ մեկին վիրավորել, սակայն նախագահական ընտրություններին այդ հինգ հարյուր հազար մարդու ձայնը դեմ էր իշխանություններին՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իսագուլյանը:

Նա համոզված է, որ մինչև 2015 թվականի սեպտեմբերի 21-ը ներքաղաքական կյանքում ընդվզումներ չեն լինելու, սակայն նա չմասնավորեցրեց, թե ինչով է պայմանավորված իր այդ տեսակետը:

Իսագուլյանն ընդգծեց, որ ապրիլի 9-ին տեղի ունեցավ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը, իսկ ՛՛Ազատության՛՛ հրապարակում տեղի ունեցավ մի միջոցառում, որին դեռևս ոչ մեկը չգիտի՝ ինչ անվանում տա: Նրա խոսքով՝ Բաղրամյան պողոտայում ժողովրդի առաջնորդը ավելի շատ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էր, քան Րաֆֆի Հովհաննիսյանը:

՛՛Այդ օրը ժողովրդին առաջնորդելու առաքելությունն իր վրա վերցրեց ոստիկանապետը: Սա նոր դեպք է, սա մի անգամ արեց Վանոն ու կարողացավ հասնել նրան, որ ոստիկանի վարկանիշը բարձրացավ, հիմա էլ Վլադիմիր Գասպարյանը եկավ ամենաթեժ պահին, ու կանխեց ամենավատ հետևանքները, որովհետև, ըստ էության, նա մնացել էր մենակ՛՛: Իսագուլյանը շեշտեց, որ ՛՛Ժառանգությունը՛՛ կադրային լուրջ բազա չունի՝ ապագա կառավարության կազմում պաշտոններ ստանձնելու համար:

Ինչ վերաբերում է ՀԱԿԿ-ին, ապա “1998 թ-ից հետո ակնհայտ էր, որ ՀՀՇ-ի փոխարեն նոր քաղաքական ուժ պետք է ձևավորվի:

՛՛ՀՀՇ-ը հայ իրականության մեջ մեծ դերակատարում է ունեցել և ամենակայացած քաղաքական ուժերից մեկն է, եթե հաշվի առնենք ինտելեկտուալ պոտնեցիալը: Ժամանակն էր, որ անունը փոխվեր, սակայն միայն անվանական փոփոխություն չի սա, հոգեբանականն էլ է, որը ևս անհրաժեշտ էր, քանի որ ՀԱԿ-ը, որպես շարժում, երկար պահելը անհնար էր՛՛:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ