27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Երկու օր առաջ է հանդիպել Տեր-Պետրոսյանի հետ /վիդեո/

Ներքին գործերի նախկին նախարար, ՀՀՇի հիմնադիր Վանո Սիրադեղյանի կինը` Ռուզաննա Տոնոյանը շփվում է ամուսնու նախկին ընկերների ու գործընկերների հետ: Այս դեպքում բարեբախտաբար տեղի չի ունեցել այն, ինչին ականատես ենք լինում սովորաբար: Պաշտոն ունես մարդ ես, պաշտոն չունես` ընդունիր շրջապատիդ  “հրաժարականը”` “առնետավազքի” տեսքով: Համենայն դեպս տիկին Տոնոյանն այդպես է ասում.

”Բարի-դրացիական նորմալ հարաբերություններ են բոլորի հետ, բոլորին հարգում եմ ընդունում եմ իրենց գաղափարները”,-Henaran.am-ի հետ զրույցում պատմեց Սիրադեղյանի տիկինը: Հանդիպումներ, զրույցներ Տոնոյանն ունենում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, նրա կնոջ`Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի, նախկին ՀՀՇ-ականներ ու Սիրադեղյանի նախկին թիմակիցներ Հրանտ Բագրատյանի, Արամ Մանուկյանի, նրանց կանանց  հետ: Երկու օր առաջ հանդիպել է Տեր-Պետրոսյանի հետ, իսկ նախկին առաջին տիկնոջ հետ հաճախ գրադարանում է հանդիպում:

Արդյոք քաղաքական ներկա զարգացումներում ակտիվ կլիներ Վանո Սիրադեղյանը, եթե Հայաստանում լիներ, տիկինը պատասխանեց, որ ինքը հեռու է քաղաքականությունից և իսկապես չգիտի` ինչ կաներ ամուսինը: ‘’Միայն ինքը կպատասխանի, ինչքանով ինքը ակտիվ կլիներ քաղաքականության մեջ’’:

Տիկին Ռուզաննան տեղյակ էր, որ տեղի է ունեցել ՀԱԿ-ի համագումար և ՀՀՇ-ը լուծարվել ու վերածվել է ՀԱԿ-ի:

‘’Եթե լուրջ հիմնավորումներ ունի Տեր-Պետրոսյանը, ապա ընդունում եմ, ողջունում եմ, իսկ անավանափոխությունը չեմ կարող ասել ինչքանով էր վատ կամ լավ, բարոյական կամ ոչ բարոյական’’,-ասաց:

Վերջում տիկին Տոնոյանը ցավով նշեց, որ տղան շատ է ցանկանում, որ հայրը վերադառնա, սակայն նրա հետ կապ չունեն:

Հիշեցնենք, Վանո Սիրադեղյանը մեղադրվում է ծրագրված սպանության մեջ և գտնվում է միջազգային հետախուզման մեջ:

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ