Ինչ է առաջարկում ԿԳ նախարարը 18 տարին լրացած ուսանողների զինծառայության մասով. Առավոտ

18 տարեկաններին բանակ զորակոչելու նախագծի վերաբերյալ, կլինեն ընդունելի ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը երեկ որոշ առաջարկներ ներկայացրեց բոլոր 18 տարեկաններին բանակ զորակոչելու օրենքի նախագծի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ՀՀ Աժ «ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Թեւան Պողոսյանն ու Ռուբեն Հակոբյանը դեռ մեկ տարի առաջ նախագիծ էին ներկայացրել, որ ուսանողներին չպետք. է տրվի տարկետում, այսինքն`18 տարեկանը լրացած արական սեrի բոլոր ներկայացուցիչները պետք է ծառայեն բանակում: ժամանակին այդ նախագիծը իշխանությունները, ըստ էության, չմերժեցին, պարզապես գործընթացը հետաձգվեց: Այժմ վերսկսե[ են քննարկումները այս նախագծի շուրջ, որը բազմաթիվ տարակարծությունների տեղիք է տալիս:
Լեւոն Մկրտչյանն առաջարկում է մի տարբերակ, որ եթե հնարավոր էր, երեխաները կարողանային ինչ-որ ժամանակ սովորել 1 տարի կամ 6 ամիս, այնուհետեւ արդեն ուսման վարձը վճարելուց հետո զորակոչվեին ու գային, շարունակեին ուսումը: ԿԳ նախարարը եւս մեկ տարբերակ է առաջարկում.
«Կարելի է ընդունել հետեւյալ տարբերակը` այսօր երեխան ընդունվում է բուհ եւ զորակոչվում: Իրենից պահանջում են, որ վճարը վճարի, հետո գա, սովորի: Չեն ուզում վճարել, որովհետեւ 2 տարի առջեւում կա, եւ նրանց հեռացնում են բուհից: Հիմա եթե մի տարբերակ լինի, որ երեխան բուհ ընդունվելուց 2 տարի հետո գա, վճարի եւ սովորելու իրավունքը պահի առանց քննության` արդեն լավ կլինի»:
«Առավոտը» նախագծի հեղինակ Թեւան Պողոսյանից հետաքրքրվեց` ընդունելի են արդյոք իր համար ԿԳ նախարարի առաջարկները: Պարոն Պոդոսյանը նկատեց, թե Լեւոն Մկրտչյանն անդրադառնում է ընդամենը մեկ խնդրի, ինչը թույլ չի տալիս ամբողջական գնահատական ձեւավորել մոտեցումների մասին: Այնուհետեւ հավելեց. «Ողջունելի է, որ փնտրում են, ուզում են լուծումներ գտնել: Հուսամ, որ վերջնական մոտեցւմները կլինեն ընդունելի եւ կնպաստեն ծառայությունից զորացրվելուց հետո նաեւ իսկապես սովորելու ցանկություն ունեցողների խնդիրների լուծմանը»:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: