05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայրենիքը չի լինում «ամայի տարածք». Արցախի ԱԺ պատգամավորը պատասխանել է Վահրամ Բաղդասարյանին

Հարգելի Վահրամ Բաղդասարյան.

Հայրենիքը չի լինում «ամայի տարածք», որովհետեւ այն քոնն է եւ հետ է բերվել արյան գնով: Այնպես որ Ձեզ խորհուրդ կտամ չմտնել մի «դաշտ», որը Ձերը չէ եւ որին, ցավոք, Դուք չեք տիրապետում եւ չեք էլ փորձել: Ձեր խոսքերը, որպես իշխող ֆրակցիայի ղեկավարի՝ անընդունելի են նույնիսկ Ձեր խմբակցության մեծամասնության համար, պարզապես ելնելով կուսակցական եւ թիմային համերաշխությունից՝ լռում են: Այսպիսի դեպքում են ասում, որ եթե չգիտես՝ ավելի լավ է լռել: Հանգիստ եղեք, թող այս հարցի լուծումը մնա ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարներին: Մեր հայաստանյան իրականության մեջ ընդունված է խառնվել ամեն ինչին եւ ամեն մեկի գործերին, այն ինչ, եթե յուրաքանչյուրս զբաղվեինք մեր գործով՝ այս դեպքում պատկերը այլ կլիներ:

ԼՂՀ ԱԺ 4-րդ գումարման պատգամավոր Կարեն Գրիգորյան

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ