Հեքիաթն իրականանում է. գիտնականներն

“Անտեսանելի թիկնոցի” մասին հեքիաթները, ամենայն հավանականությամբ, մոտ ապագայում իրականություն կդառնան: Վերջերս նման “թիկնոցի” ստեղծման մասին հայտարարել էին սինգապուրցի գիտնականները: Այժմ էլ նույն հայտարարությամբ հանդես են եկել Տեքսասի համալսարանի մասնագետները:
Նրանց խոսքով` իրենց հաջողվել է ստեղծել ուլտրաբարակ, փափուկ նյութ, որն ստացել է “մետաէկրան” անվանումը: Այն բաղկացած է պղնձե եւ պոլիկարբոնատե չափազանց բարակ ժապավենի նուրբ ցանցերից: Հետազոտող Էնդրյու Էլուն հավաստիացնում է, որ “թիկնոցը” մազից էլ բարակ է, եւ որ նման բան առաջին անգամ է ստեղծվել:
Ինչպես ցույց են տվել փորձերը, “մետաէկրանի” թիկնոցի տակ գտնվող առարկան “թափանցիկ” է դառնում միկրոալիքների համար: Անցնելով նման առարկայի միջով` ալիքները “անտեսանելիության էֆեկտ” են ստեղծում, ինչը թույլ է տալիս տարածքը դիտել նրա միջով: Չնայած, նյութն առայժմ կարողանում է միայն փոքր առարակներ թաքցնել:
“Անտեսանելի թիկնոցի” նախատիպն առաջին անգամ ստեղծել են 2006-ին, որից հետո եւս մի քանի տարբերակներ են ստեղծվել: