15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Այրվածքներ ստացած 28-ամյա սպան այսօր դուրս է գրվել

Արցախի հետ շփման գծում մարտական գործողությունների հետևանքով ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժվող երկու վիրավորներից մեկը`  28-ամյա  սպա Արսեն Առաքելյանն այսօր  առողջացմամբ դուրս է գրվել:

Կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանը տեղեկացրել է, որ  զինծառայողը  վերականգողական բուժումը կշարունակի Արցախում` Երևանի մասնագետների հետ գտնվելով մշտական կապի մեջ:

Նշենք, որ ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով Արցախի բանակի սպան դեմքի,  ձեռքերի  ու մարմնի այլ հատվածներում 4-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներ էր ստացել: Առաջին բուժօգնությունը Մարտակերտի հոսպիտալում, այնուհետև Ստեփանակերտում ստանալով՝ նրան տեղափոխել էին Երևան:

Նշենք նաեւ, որ ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժումը կշարունակի 48-ամյա ԵԿՄ անդամ Գևորգ Ազոյանը, ում  մոտ առկա են բազմաբեկորային վնասվածքներ: Նախորդ շաբաթ նա  ենթարկվել է պլաստիկ վիրահատության:  Բժիշկների  հավաստմամբ`  այս վիրավորը հաջորդ շաբաթվա սկզբին նույնպես  դուրս կգրվի բժշկական հաստատությունից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ