15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

7 թվանշանով սկսվող առասպելական թվերի մասին /ֆոտո/

Կոնստանտին Տեր-Նակալյանը Ֆեյսբուկյան իր էջում գրում է 7 թվանշանով սկսվող առասպելական թվերի մասին.

«7 միլիոն քառակուսի մետրի, կամ, որ նույնն է՝ 70 միլիարդ քառակուսի սանտիմետրի, կամ, որ նույնն է՝ 7 տրիլիոն քառակուսի միլիմետրի, կամ էլ, որ նույնն է ու ավելի ճիշտ է՝ 7 քառակուսի կիլոմետր առասպելական թվի մասին։

1․ Շփման գծում մեր ու հակառակորդի դիրքերը տարբեր կետերում տարբեր հեռավորություն ունեն։ Դիրքեր կան, որ իրարից մի քանի տասնյակ մետր են հեռու, իսկ դիրքեր կան՝ կիլոմետր ու ավել են իրարից հեռու։

2․ Մեր ու իրենց դիրքերի միջև տարածքը, որը կոչվում է միջդիրքային տարածք, կամ էլ՝ ничейная земля, ներառել կորցրած տարածքի մեջ կարող է միայն անիրազեկ մարդը, կամ էլ պռովոկատորը, որովհետև միջդիրքային տարածքը քո վերահսկողության տակ չի էլ եղել, որ կորցնես։

3․ Ես պատահական դիրքեր եմ ընտրել։ Սա չի նշանակում, որ հենց այդ դիրքերն են կորցվել։ Պարզապես ցանկանում եմ ցույց տալ, թե ինչպես կարելի է ճակատի փոքր հատվածում դիրքերի՝ այդքան կոնտրաստային դասավորվածությունն ու հեռավորություն ունենալ։

4․ Արբանյակային լուսանկարից տեսնում ենք, որ տեղանքը դաշտային չէ, ուստի քարտեզագրությունից ու մակերես հաշվելուց ի սպառ գաղափար չունեցողը միայն կարող է մոտավոր գծիկներ քաշելով մակերես հաշվել։ Կամ էլ՝ պրովոկատորը։

5․ Սեֆիլյանի պաշտպանները մատնանշում են նրա փառահեղ ռազմական անցյալի ու դիվիզիայի փոխհրամանատար լինելու փաստերը։ Ուստի, անում ենք հետևություն․ հրամանատար Սեֆիլյանը կա՛մ բացարձակ անգրագետ ու ոչ կոմպետենտ զինվորական է եղել, կա՛մ էլ լավ էլ հասկանում է իր մանիպուլյացիան, ինչը նրան եթե ոչ ստոր դավաճան է դարձնում, ապա զինվորի արյան շահարկում անող տմարդ»։

13179008_10208374054565033_1927178955294070934_n

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ