06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների ներկայացուցիչների հետ

Մայիսի 9-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար ԿարենՄիրզոյանը հանդիպել է Ստեփանակերտում կայացած Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակներիխորհրդաժողովի մասնակիցների հետ։

Իր խոսքում ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից ԼՂՀ դեմսանձազերծված լայնածավալ  ռազմական ագրեսիայի հետևանքով ադրբեջանաղարաբաղյանհակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակը։

Կարեն Միրզոյանը նաև անդրադարձել է ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացին, տարբերբնագավառներում միջազգային համագործակցության հաստատմանը և զարգացմանը։ ԼՂՀ արտաքինգործերի նախարարը դրական է գնահատել Հայ Դատի կառույցների հետևողական ջանքերը՝ ուղղվածԱրցախի շահերի պաշտպանությանը և խթանմանը։

Այնուհետև Կարեն Միրզոյանը պատասխանել է ներկաների հարցերին ԼՂՀ արտաքին քաղաքականխնդիրների, տարածաշրջանային զարգացումների, ՀայաստանԱրցախՍփյուռք համագործակցությանվերաբերյալ։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ