19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մեկնարկել են ՀՀ բուհերի ուսանողների 14-րդ հանրապետական մարզական խաղերը

Հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարանում այսօր տեղի է ունեցել ՀՀ բուհերի ուսանողների 14-րդ հանրապետական մարզական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ պետական  եւ ոչ պետական 16 բուհերի եւ Արցախի պետական համալսարանի ուսանող մարզիկները: Միջոցառման մասնակիցներին ողջունել է եւ հաջողություն մաղթել ՀՀ կրթության եւ գիտության նախարար, Ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Արմեն Աշոտյանը: “Ակնհայտ է, որ այսօր մենք ուսանողական սպորտի հանրայնացման խնդիր ունենք եւ, առհասարակ, առողջ ապրելակերպը` որպես մշակույթ, հատկապես երիտասարդ սերնդի մոտ դեռեւս վերջնականապես արմատավորված չէ: Երիտասարդները պետք է չչարաշահեն իրենց բնատուր առողջությունը եւ հետեւեն այդ առողջ ապրելակերպի մշակույթին` որքան հնարավոր է վաղ հասակից: Եվ սա դասերի հաշվին չէ, որ արվում է: Ամբողջ քաղաքակիրթ աշխարհում սպորտը մշակույթի մի մասն է ոչ միայն այն պատճառով, որ այն պարտադրված է քննական թերթիկում` որպես առարկա, այլ որպես մարդու  ամենօրյա կենսակերպի մաս: Առողջ մարդը կարող է իր առջեւ դրված ցանկացած հարց լուծել”,-նշել է Արմեն Աշոտյանը` հավելելով, որ այս տարին ուսանողական սպորտի համար կարեւոր է, քանի որ Կազան քաղաքում տեղի է ունենալու հերթական ուսանողական համաշխարհային ունիվերսիադան, որին, ըստ նախարարի, մասնակցելու է շուրջ 45 անձից բաղկացած Հայաստանի պատվիրակությունը: Նախարարն ընդգծել է, որ Հայաստանի պատվիրակությունը մասնակցելու է 7 մարզաձեւերից անցկացվող մրցումներին, այն է` հունահռոմեական ըմբշամարտ, ազատ ոճի ըմբշամարտ, սամբո, շախմատ, ձյուդո, ծանրամարտ  եւ եւս 1-2 մարզաձեւ, որոնցից հայ մարզիկները համապատասխան հայտ կներկայացնեն: “Ինչպես տեսնում ենք, ավանդաբար ամենաուժեղ մարզաձեւերն ենք ներառել, ուստի հույս ունենք հաղթանակներ տոնել: Ունիվերսիադան իր կարեւորությամբ  երկրորդ մարզական իրադարձությունն է օլիմպիադայից հետո եւ ակնհայտ է, որ հայ մարզիկները նույնպես պետք հավակնություններ դրսեւորեն եւ ամեն ինչ անեն, որպեսզի Հայաստան վերադառնան` նոր նվաճումներով եւ հաղթանակներով: Պետությունը դրա համար պատրաստ է անել հնարավոր  ամեն ինչ. պետական բյուջեում հատուկ ունիվերսիադային մասնակցելու համար այս տարի  լրացուցիչ միջոցներ են ներդրված, եւ ՀՀ կառավարությունը բոլոր խնդիրները վերցրել է իր վրա: Նշեմ նաեւ, որ ապագայում մենք համագործակցելու ենք նաեւ ճյուղային մարզական ֆեդերացիաների հետ, որպեսզի մեր մարզիկները լավագույնս պատրաստվեն եւ պատշաճ հանդես գան”,-շեշտել է Արմեն Աշոտյանը` ավելացնելով, որ ուսանողների  14-րդ հանրապետական մարզական խաղերը ուսանողական տոն է, որն այսօր, ըստ նախարարի, համախմբել է ոչ միայն մարզիկներին, այլն նաեւ վերջիններիս երկրապագուներին:

 Ավանդական դարձած  ուսանողների մարզական խաղերը կանցկացվեն 2013թ. մարտ-մայիս եւ հոկտեմբեր ամիսների ընթացքում 7 մարզաձեւերից` բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ, մինի ֆուտբոլ, սեղանի թենիս, շախմատ եւ ատլետիկական կրոսավազք: Մարզական խաղերի առանձին մարզաձեւերի հաղթող թիմերը կպարգեւատրվեն գավաթներով եւ պատվոգրով, 2-3-րդ մրցանակային տեղեր գրաված թիմերը` պատվոգրերով: 1-3-րդ տեղերը գրաված թիմերի անդամները, բացառությամբ կրոսավազքի, ինչպես նաեւ հաղթող թիմերի մարզիչները կպարգեւատրվեն համապատասխան պատվոգրերով եւ մեդալներով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ