19 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀՅԴ-ն վճռեց. առաջին եռյակը

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, ՀՅԴ-ն Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու է առանձին: Համամասնական ցուցակի առաջին հորիզոնականում ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանն է, երկրորդը՝ կրթության եւ գիտության նախկին նախարար Լեւոն Մկրտչյանը: Երրորդ տեղի համար դեռեւս հստակ չէ. այն բաժին կընկնի կամ  ԱԺ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանին  կամ էլ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Արսեն Համբարձումյանին:

 Չնայած ՀՅԴ-ն բանակացում էր “Ժառանգության” հետ՝ համատեղ ցուցակով մասնակցելու ընտրություններին, սակայն Րաֆֆու ամբիցիաներն ու նաեւ ծրագրերի անկանխատեսելիությունը Դաշնակացականների սրտով չէր:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Րաֆֆի Հովհաննիսյանին ՀՅԴ-ն առաջարկել էր երկնքից իջնել եւ շուրջը նայել: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ