25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Հրատապ հավաք` եղանակի փոփոխության հետ կապված

Հայաստանի  գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մոտ տեղի է ունեցել հրատապ խորհրդակցություն` Հայաստանում կանխատեսվող եղանակային կտրուկ փոփոխությունների  վերաբերյալ:   Քննարկմանը մասնակցել են ՀՀ գյուղատնտեսության  նախարարի առաջին տեղակալը, փոխնախարարները, ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ների ու ԾԻԳ-ի ղեկավարները:

Մարտի 15-17-ին հանրապետության տարածքը կգտնվի Աֆրիկայի հյուսիսային շրջաններից սկիզբ առած հզոր տաք օդի ալիքի ազդեցության գոտում, որի արդյունքում կդիտվի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում` մարտի 12-ի համեմատ 8-10 աստիճանով: Այնուհետեւ մարտի 18-ին սպասվող տեղումները կարագացնեն բարձր ջերմաստիճանների արդյունքում կիսահալված վիճակում գտնվող ձյան հալոցքը։ Գետերում սպասվում է ջրի մակարդակի կտրուկ բարձրացում, որի հետեւանքով հնարավոր է գարնանային վարարումներ եւ սելավային  վտանգներ:

Նման վտանգներից խուսափելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն  հորդորել է  “Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ” պետական հիմնարկին`  միջոցներ ձեռնարկել , որպեսզի  հակահեղեղային միջացառումների ծրագրով նախատեսված աշխատանքներն  ավարտին հասցվեն նախատեսվածից շուտ:

Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների միջոցով իրազեկել մարզպետարաններին, համայնքապետերին եւ գյուղացիական տնտեսություններին`  հնարավոր գարնանային հեղեղումների վտանգը մեղմելու համար:

Կազմակերպել ջրանցքներում նախկինում  տեղադրված դիմահարները հեռացնելու աշխատանքները:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ