17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ծառուկյանի սիրո ժամացույցները

Henaran.am-ի տեղեկություններով, վերջին օրերին “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը սկսել է Երեւան քաղաքում համատարած թանկարժեք ժամացույցներ բաժանել: Ավելին, կուսակցության համակիրները ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ստորագրած փաստաթղթով ներկայանում են Մաշտոցի պողոտայի վրա գտնվող ժամացույցի խանութները եւ ստանում իրենց նվերները:

Խանութների աշխատակիցները Henaran.am-ի հետ զրույցում զարմացան` ասելով, որ ոչ մի տեղեկություն չունեն եւ նման ժամացուցներ չեն վաճառել:

Փոխարենը Henaran.am-ի հարցը չզարմացրեց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանին: “Այո , անձամբ Գագիկ Ծաոռւկյանը անվանական ժամացույցներ է նվիրել երիտթեւի ներկայացուցիչներին եւ մի քանի համակիրներին, խանութից չեն տրվել դրանք”,-ասաց նա: Ուրիխանյանը նաեւ շեշտեց, որ դրանք կապ ունեին Սիրո տոնի հետ: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ