Արվեստագետները հորդորում են հարուստ ընկերներին վերադառնալ /վիդեո/
Քանդակագործ Վիգեն Ավետիսը որոշել է վերադառնալ Հայաստան: Նա կարծում է, որ փոփոխությունների ժամանակը եկել է, եւ իր կարիքը զգում է Հայաստանը: “Մենք թույլ ենք տվել կառուցել մի երկիր, որտեղ պատերազմի մասնակիցները թելադրեցին ապրելու իրենց ձեւը:
Այսօր եկել է ստեղծագործ պետության ժամանակը: Մինչ այժմ կատարվել է ամեն ինչ անլրջորեն հատկապես արտաքին քաղաքականությունը”,-ասաց Իտալիայում բնակություն հաստատած արվեստագետը` ավելացնելով, որ աշխարհագրական քարտեզից ՀՀ գնալով վերանում է: Որպես դրսում ապրող հայ նա տեսնում է, որ ՀՀ դեսպանատները անգործության մեջ են: Նրա խոսքով` պետք է ամեն ինչ փոխել` նոր Ազգային ժողով ընտրել:
Henaran.am-ի հարցին` եթե խորհրդրանական արտահերթ ընտրություններ չլինի` չի՞ վերադառնալու Հայաստան` Վիգեն Ավետիսը ասաց, որ ավելի շուտ է գալու: “Կգամ, որպեսզի հայրենակիցներիս հետ պայքարենք սիստեմի դեմ”,-նշեց նա:
Դիրիժոր Վարդան Հակոբյանն էլ լրացնելով ընկերոջը`ասաց, որ կոչ է անում իր բոլոր հարուստ ընկերներին վերադառնալ Հայաստան:
Իսկ թե ինչու` դիտեք տեսանյութում: