14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Նախարա՞ր, թե՞ դեսպան

ՀՀ  կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է դեսպան նշանակվելու լուրերին:

“Լրատվական միջոցներից մեկը այսօր տեղեկություն էր տարածել, թե ես նշանակվելու եմ Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան: Մեծ պատիվ եմ համարում Հայաստանի պետությունը արտասահմանում ներկայացնելու առաքելությունը: Իրականում, ինչպես միլիոնավոր իմ հայրենակիցներ, առանձնահատուկ վերաբերմունք ունեմ Ֆրանսիայի եւ իր ժողովրդի հանդեպ: 

Դեռ ուսանողական տարիներից պահպանել եմ ջերմ հիշողություններ եւ անտարբեր չեմ ֆրանսիական մշակույթի հանդեպ:

Միաժամանակ տեղեկացնեմ, որ, այդուհանդերձ, նման հարցով ես երբեք չեմ դիմել ՀՀ Նախագահին եւ նման քննարկումներ տեղի չեն ունեցել”,-գրել է նա:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ