18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Րաֆֆին նախագահին սրճարան է հրավիրում

“Ես բաց եմ հաղորդակցության առջեւ: Եթե երկխոսությունը կարող է հարց լուծել, ես դրան կողմնակից եմ, եւ ես փաստել եմ դա, երբ գնացի նախագահական նստավայր”:

Այսօր Ազատության հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինս հերքեց նախագահի մամլո քարտուղար Արմեն Արզումանյանի այն հայտարարությունը, թե Հովհաննիսյանը մերժել է նախագահ Սերժ Սարգսյանի` միմյանց հանդիպելու առաջարկը:

“Ես հիմա ասում եմ` Ձեզ հարմար օր, ժամ հրավիրում եմ Ձեզ Ազատության հրապարակ եւ սպասում եմ իրենց` իրենց հարմար ժամանակի: Կարող ենք գնալ սրճարան, սուրճ խմել, կարեւոր են ոչ թե ձեւն է ու ոճը, այլ բովանդակությունը”,-նշեց նա:

Հովհաննիսյանն առաջարկում է նաեւ Սերժ Սարգսյանի հետ բանավեճ կազմակերպել` թեկուզ եւ հենց  Ազատության հրապարակում. “Եթե կամք ունեք, 2-րդ բարձրախոսը թող բերվի այստեղ, բանավիճենք: Կամ 2-րդ տուր մտնենք”: 

Հովհաննիսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ իրեն այցելության էին եկել տարբեր քաղաքական գործիչներ` ԲՀԿ-ից Վարդան Օսկանյանը եւ Գուրգեն Արսենյանը, ՀԱԿ-ից` Ստեփան Դեմիրճյանը: Հարցին, թե ինչ են զրուցել Դեմիրճյանի հետ, Հովհաննիսյանը պատասխանեց, որ վերջինս իր զորակցությունն էր հայտնում իրեն:

“Ես Ստեփան Դեմիրճյանին շնորհակալություն հայտնեցի ու առողջություն մաղթեցի: Չեմ բացառում, որ կշարունակվի իր, ինչպես եւ մյուսների հետ, հաղորդակցական ուղիների որոնումը”,-նշեց նա:  

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ