02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մենք ճանաչում ենք ընտրությունների արդյունքները. Միացյալ թագավորության փոխարտգործնախարար

‘’Կարծում եմ, որ միջազգային դիտորդների կազմած զեկույցը հիմնականում դրական արձագանքեց, թեեւ, իհարկե, որոշ խնդիրներ բարձրացվեցին եւ հետագայում այլ եզրակացություններ եղան, բայց մենք ճանաչում ենք ընտրությունների արդյունքները’’,-անդրադառնալով փետրվարի տասնութին ՀՀ-ում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդական առաքելությունների եւ մասնավորապես ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գնահատականներին, հայտարարեց ՄԹ ԱԳ փոխնախարար Սայմոն Ֆրեյզերը:

‘’Մենք հավատում ենք, որ թեեւ գործընթացը կատարյալ չէր, բայց այնուամենայնիվ, արդյունքը վավերական եւ լեգիտիմ էր: Գուցե կան դասեր, բայց ես կարծում եմ, որ այս դասերը պետք է սովորեն բոլոր կողմերը եւ կարողանան հետագայում կիրառել երկրի համար’’,-շեշտեց ՄԹ փոխարտգործնախարարը:

Անդրադառնալով հետընտրական շրջանում Հայաստանում ծայր առած քաղաքացիական ակտիվիստների շարժումներին, նա նշեց.’’Ես չեմ կարող մանրամասն խոսել ակցիաների մասին, որովհետեւ մանրամասն չեմ տիրապետում, բայց իհարկե, մենք սատարում ենք մարդկանց ազատ արտահայտվելու եւ խաղաղ ինքնարտահայտման իրավունքը’’:

Հիշեցնենք, որ Միացյալ թագավորության արտաքին գործերի փոխնախարար Սայմոն ֆրեյզերը մարտի տասից տասներկուսը հարավային Կովկաս կատարած այցի շրջանակներում այցելել է Հայաստան:

Սայմոն ֆրեյզերը ՄԹ ԱԳ նախարար Ուիլյան Հեյգի արտաքին քաղաքականության գծով գլխավոր խորհրդականն է եւ պատասխանատու է Լոնդոնում ԱԳ նախարարության աշխատանքի եւ աշխարհի տարբեր երկրներում  գործող բրիտանական կառավարության ներկայացուցչությունների համար:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ