31 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Սերժ Սարգսյանը ցավակցել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հակոբյանների ընտանիքին՝ Հայաստանի ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի մահվան կապակցությամբ:

”Հակոբ Հակոբյանի վախճանը մեծ կորուստ է հայ կերպարվեստի և մեր ողջ մշակութային ու հասարակական դաշտի համար: Նա եղավ բացառիկ արվեստագետ և անբասիր քաղաքացի՝ մարմնավորելով հայրենիք վերադարձող հայի իսկական օրինակը: Նա եկավ Հայաստան՝ որպես արդեն ձևավորված՝ անշփոթելի ձեռագիր ունեցող նկարիչ: Նա եկավ իր և մեզ համար բացահայտելու մի նոր՝ հակոբյանական Հայաստան և իր մշտական ներկայությունն ապահովեց հայ կերպարվեստի պատմության մեջ:

Խորին ցավակցություն եմ հայտնում ականավոր արվեստագետի ընտանիքին, մերձավորներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին”,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:
 

Henaran.am-ին տեղեկացնում է ՀՀ նախագահի գրասենյակը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ