18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ժառանգությունը ՀԱԿ-ի հետ առանձին կոնսուլտացիաներ է վարում. Հովսեփ Խուրշուդյան

Ժառանգությունը բաց է բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցության առոումվ եւ ՀԱԿ-ի հետ կապված որեւէ խնդիր չի տեսնում: Այս մասին Henaran.am-ին ասաց Ժառանգության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը` անդրադառնալով այն հարցին, թե ինչու ՀԱԿ-ը երեկ ՀՅԴ-ի , Ժառանգության եւ ԲՀԿ-ի հետ համատեղ քննարկումներին ներկա չէր:

Նշենք, որ հիշյալ կուսակցությունները երեկ ՀՅԴ ԳՄ-ում քննարկել են Երեւանի ավագանու ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու հարցը:

Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ նախաձեռնողը Ժառանգությունը չի եղել, ուստի որեւէ մեկնաբանություն չի կարող տալ: Միեւնույն ժամանակ նա նշեց.‘’Մենք առանց այդ ձեւաչափի էլ ՀԱԿ-ի հետ առանձին կոնսուլտացիաներ ենք վարում արդեն երկու օր է ’’:

Հովսեփ Խոււրշուդյանը չնշեց, թե երբ պատրաստ կլինի Ժառանգության ցուցակը եւ ասաց, որ քանի որ ժամանակ կա դրա համար, իրենք զբաղված են առավել կարեւոր ` ընտրությունների արդյունքների  խնդրով:

Ի դեպ, Henaran.am-ը փորձեց ՀԱԿ անդամ, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանից պարզել, թե ինչու ՀԱԿ-ը չի մասնակցել քննարկմանը: Արամ Մանուկյանը, սակայն չմեկնաբանեց, նշելով, որ ‘’հարցերի պատասխանելու հարմար տեղում չէ’’:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ