31 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Յունիբանկի բանկոմատն ”ուտո՞ւմ է” քաղաքացիների փողերը

Henaran.am-ի խմբագրությունը հերթական  ահազանգն է ստանում .’’բանկոմատը գումարը կերել է’’: Մեր ընթերցողներից մեկն ահազանգում է, թե Յունիբանկի բանկոմատներից օգտվելիս հանկարծ պարզել է, որ երկու օր առաջ մուտք արված  130 հազար դրամի փոխարեն հաշվեհամարին միայն 105 հազար դրամ է:

Ընթերցողներից մեկն էլ ավելի վաղ ահազանգել էր, որ բանկոմատից օգտվելիս սարքն այն ’’կուլ է տվել’’, իսկ բանկում ասել են, թե քաղաքացին վերցրել է քարտը բանկոմատից:

 Տեսախցիկների օգնությամբ վերջապես պարզվել է, որ իսկապես քաղաքացու քարտը բանկոմատը ‘’կուլ է տվել’’:  Բանկում խոստացել են քարտը վերականգնել մեկ շաբաթվա ընթացքում, իսկ քաղաքացին դժգոհում է. ‘’Աշխատավարձով ապրող մարդ եմ,  ո՞նց ապրեմ անփող մի շաբաթ’’:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ