18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Րաֆֆու պայքարն անծրագիր է, բայց կազատագրեն Սյունիքն ու Արարատը /վիդեո/

Ելույթ ունենալով Ազատության հրապարակում` “ժառանգության ” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նախ խոսեց իր մարզային հանդիպումների մասին, այնուհետեւ ներկայացրեց շաբաթ եւ կիրակի օրերի ծրագրերը: Ըստ նրա`  հայ ժողովուրդը` տղամարդ, թե կին , այս օրերին հղի է: ” Հղի ենք հայրենասիրական ոգով, հղի ենք պայքարով, հղի ենք հաղթանակով”,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հաջորդ հանրահավաքը Երեւանում կլինի մարտի 10-ին` կիրակի օրը, որտեղ ինքը կարեւոր հայտարարություն է անելու: “Մեկ հոգի լինի, թե հազար, ես հայտարարություն եմ անելու: Մարդիկ կարծում են, թե անծրագիր պայքար է, բայց սա անկասելի պայքար է”,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

“Ժառանգության” առաջնորդը հայտարարեց նաեւ, որ կիրակի օրը ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը “մեր ընկերների” հետ պահանջելու է Սյունիքի մարզպետի հրաժարականը, իսկ մյուս խումբը ազատագրելու է Արարատն Աբրահամյանից:

 Ըստ Հովհաննիսյանի,  Հանրապետական կուսակցությունը դառնալու է փոքրամասնություն, Գալուստ Սահակյանին խորհուրդ տվեց ընդունել իր տեղը, ապա սուլողներին հորդորեց. “Ողջունեք Գալուստ Սահակյանին` կանանց տոնի կապակցությամբ”:

Անդրադառնալով այն լուրերին, թե ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն ասել է, որ Րաֆֆին մանկական երազանք է ունեցել` դառնալ նախագահ, Հովհաննիսյանն ասաց, որ իր երազանքն է ապրել այնքան, որ  “տեսնեմ իմ երկիրը ազատ է, անկախ է եւ սահմանադրական”:

Իր ելույթի վերջում Րաֆֆի Հովհաննիսյանը հարթակից իջավ հրապարակ, բարեւեց եւ ողջագուրվեց հավաքավծներին: Հանրահավաքն ավարտվեց Արթուր Իսպիրյանի համերգով եւ Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով. “Այսօր կարճ պիտի լինի, քանի որ բոլորս շտապում ենք տուն` նշելու մարտի 8-ը”:

Րաֆֆու առաջիկա ծրագիրը` տեսանյութում

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ