Ի՞նչ հաճույքից է զրկվել Մարգարիտ Եսայանը /վիդեո/
Նախկին լրագրող, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը պատգամավոր դառնալով` միայն կորցրել է այն հաճույքը, որ ուներ լրագրող աշխատելու տարիներին: “Ազատ գրելու հաճույքն եմ կորցրել”,-ասաց նա լրագրողների հետ հանդիպմանը: Որպես կին` ոչինչ չի կորցրել, քանի որ էլի առավոտից երեկո աշխատում է:
Մարգարիտ Եսայանը գտնում է, որ կինը ուժեղ է, եւ կնոջ դերը ավելորդ չէ քաղաքականության մեջ: Նրա խոսքով, ԱԺ-ի 14 կին պատգամավորները կարող են շատ բան անել տղամարդկանց աշխարհում:
“Կուզենայի կանայք շատ լինեին խորհրդարանում, մեկ-երկու կին նախարար չունենայինք: Նաեւ ես համարձակվում եմ ասել, որ վատ չէր լինի եթե Հայաստանը կին վարչապետ ունենա, նաեւ նախագահ, որովհետեւ կինը տուն պահողն է, եւ կարող է ավելի շատ լավ կարգի բերել գերատեսչություն, քաղաք, պետություն”,-ասաց ԱԺ պատգամավորը:
Պատգամավորի կորուստն ու երազանքը` տեսանյութում: