22 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Գեղեցկության տոնն այլ կերպ չէր կարող լինել. Տարոն Մարգարյան

Սիրելի կանայք,

 

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ տարվա ամենագեղեցիկ տոնի կապակցությամբ։

 

Անսահման համբերությամբ ու բարությամբ, անսպառ լավատեսությամբ, հարազատ օջախին ու ընտանիքին ձեր անմնացորդ  նվիրումով դուք արժանիորեն վաստակել եք ամենաբարձր գնահատանքը :

 

Անուրանալի է նաև ձեր ներդրումը մեր ձեռքբերումներում: Նաև ձեր հոգածությամբ, տնտեսության ամենատարբեր ճյուղերում և բնագավառներում ձեր նվիրված աշխատանքով  է, որ  օր օրի շենանում է մեր սիրելի մայրաքաղաքը։

 

Ձեր տոնի ու բնության զարթոնքի համընկնումն էլ խորհրդանշական է. գեղեցկության տոնն այլ կերպ չէր կարող լինել։  Ուստի թող գարունով, գարնան բույրով հագեցած լինի ձեր ու ձեր հարազատների յուրաքանչյուր օրը:

 

Քաջառողջություն, անհատնում երջանկություն  ու հաջողություններ ձեզ, մեր սիրելի մայրեր, կանայք ու քույրեր։

 

Տարոն Մարգարյան Երևանի քաղաքապետ

 

 

 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ