23 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Հրայր Թովմասյանը “մամի, մամի” է ասում /վիդեո/

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը կնոջից հետաքրքվել է` ինչ գնի դուստրերի համար մարտի ութին: Ի վերջո, որոշել է նրանց գումար տալ, որպեսզի “իրենք ընտրություն կատարեն”:

“Հարցրի ինչ են ուզում, աղջիկներիս հարցրի՝ կինս ասաց՝ ավելի լավ է գումար տուր իրենց, ինչ ուզում են իրենց համար կընտրեն՛՛,-ժպտալով պատմեց նախարարը:

Զրույցի պահին վերջինս դեռ չէր որոշել, թե կնոջ համար ինչ է գնելու: Բայց խոստովանեց, որ այդ առումով հնարամիտ չէ: ՛՛Շատ սենտիմենտալ ու հնարամիտ չեմ, ստանդարտ եմ ու չեմ փայլում՛՛,-ասաց նա:

Henaran.am-ի հարցին` որն է ամենասիրելի արտահայտությունը, որով նախարարը կարողանում է կնոջ սիրտը գրավել, պատասխանեց.

“Մամի, մամի եմ ասում եմ միշտ”: Իսկ թե նախարարի կինն ինչ բառերով է սիրաշահում իր ամուսնուն. ՛՛Դա իրան հարցրեք, իհարկե, հիշում եմ, բայց իրեն հարցրեք, կարող է չուզենա, որ ասեմ՛՛,-ասաց Հրայր Թովմասյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ