ՏՄՊՊՀ նախագահը ստանդարտի մեջ է /վիդեո/
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը սովորաբար ծաղիկներով է շնորհավորում մոր, կնոջ մարտի 8-ը: Լրագրողների հետ զրույցում Շաբոյանն ասաց, որ այս տարի էլ հաստատ ծաղիկներ կլինեն, իսկ այլ նվերներ միգուցե և չլինեն:
՛՛Վստահ չեմ՝ լրացուցիչ նվեր լինելու է, թե չէ, դե ծաղիկները պարտադիր: Նվերի հետ կապված չգիտեմ և այդքան կարևոր էլ չեմ համարում, կնոջ համար ամենահաճելին տոնական օրերին ծաղիկ ստանալն է՛՛,-ասաց:
Henaran.am-ի հարցին` որքա՞ն գումար է ընդհանրապես հատկացնում մարտի 8-ի նվերների համար, Շաբոյանն արձագանքեց` “ծաղկեփունջը որքան կարժենա, երեկոյան կերևա, այս պահին չգիտեմ՛՛:
Մեր մյուս հարցին` ինչ բառերով է շնորհավորում կնոջը, ՏՄՊՊՀ նախագահը մասնավորեցրեց. ՛՛Ստանդարտ, հաճելի արտահայտություններով. ցանկանում եմ՝ ամենակարևորը երջանկություն, ընտանիքում խաղաղություն, սեր, ժպիտ, հոգեկան հանգստություն, ջերմություն և խաղաղություն՛՛: