18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Նրա քաղաքական գործունեությունը դեռ շատերի քինախինդ բերաններն է փակելու. Շարմազանովը` Շուշանի մասին

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է ՀՀԿ-ական պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի վերաբերյալ մամուլում տեղ գտած լուրերին:

‘’Լրատվամիջոցներից մեկն այսօր անհեթեթ լուր է տարածել ՀՀԿ խմբակցության անդամ Շուշան Պետրոսյանի մասին: Նույնիսկ չեմ ուզում կրկնել այդ անհեթեթությունը, նման լուրերն ուղղակի ծիծաղ են առաջացնում:

 Շուշանը մեր ժամանակների ամենատաղանդավոր արվեստագետներից է եւ հայրենապաշտ քաղաքացի, ով իր կենսագրությամբ է ապացուցել երկրին եւ ժողովրդին իր նվիրվածությունը: Նրա քաղաքական գործունեությունը դեռ շատերի քինախինդ բերաններն է փակելու ու լուրջ հաջողություններ է բերելու մեր երկրին: Նույնիսկ չկասկածեք:

Ուստի, չարախոսներին եւ դատարկախոսություն տարածողներին ի պատասխան ասեմ` մենք հպարտ ենք, որ նման հայրենասեր գործիչը մեր քաղաքական թիմի անդամ է’’, -նշել է Էդուարդ Շարմազանովը:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ