18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Խմե՞լ թե չխմել. Պահքի խնդիրը

Պահքի այս օրերին` պասի մեջ գտնվողներից ոմանք ալկոհոլ են օգտագործում` պնդելով, որ կարելի է, որ ալկոհոլը այն կենդանական ծագում չունի: Էջմիածնի հոգեւոր կենտրոնի տնօրեն Հայր Վարդան Նավասարդյանի խոսքով, բնականաբար, կենսաբանական առումով խմիչքը բնական ծագում ունի:

Ավելին, Ղազար Ջահկեցի հայրապետը իր “Դրախտ ցանկալի” աշխատության մեջ նշել է, որ քիչ քանակությամբ  գինի Պահոց շրջանում` կարելի է:  “Բայց իբրեւ ցանկության աղբյուր, որ ալկոհոլը կարող է մեղք ծնել մարդու մեջ, այդ առումով չի քաջալերվում: Այսինքն` ալկոհոլի չափաբաժինը հնարավոր է մեղքի ծագման պատճառ դառնալ Պահոց շրջանում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հայր Սուրբը:

Ինչ վերաբերում է Մարտի 8-ին, ապա կարելի է գինի խմել եւ շնորհավորել մեր քույրերին, մայրերին, կանանց, բոլոր տիկնանց: “Այնուամենայնիվ մի չարաշահեք ալկոհոլը, շնորհավեք միմյանց եւ միայն այդքանը”,-պաս պահողներին խորհուրդ է տալիս հոգեւոր հայրը: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ