31 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Րաֆֆուն առաջարկել են երկնքից ցած իջնել

Henaran.am-ի տեղեկություններով, այս օրերին “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը բանակցում է քաղաքական այլ ուժերի հետ, որպեսզի մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին միասնական ցուցակով մասնակցեն:

Բանակցությունները ՀՅԴ-ի հետ համարյա ավարտական փուլում են, սակայն մեր աղբյուների փոխանցմամբ` դեռ վերջնական համաձայնություն չկա: Րաֆֆի Հովհաննիսյանը պնդում է, որ ինքը հաղթած նախագահի թեկնածու է, եւ պետք է ցուցակի առաջին հորիզոնականները բաշխվեն իր մարդկանց միջեւ: ՀՅԴ-ն էլ իր հերթին պնդում է, որ Րաֆֆուն քվեարկել են նաեւ դաշնակցականները, թե չէ “Ժառանգությունը” այդքան քվե չուներ:

“Մի խոսքով, ՀՅԴ-ն Րաֆֆուն հորդորել է երկնքից ցած իջնել եւ տեսնել իրականությունը, որից հետո կշարունակվի բանակցությունները` միասնական ցուցակի շուրջ”,-տեղեկացնում են ՀՅԴ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ