17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Րաֆֆու, Արմենուհու “поезд ушел” … պարապ ենք մնացել, միտինգ ենք եկել, էլի /ֆոտո/

Այսօր` մարտի 6-ի առավոտյան “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակեց իր այցելությունները մարզեր: Առաջին կանգառը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքն էր: Նախքան  Րաֆֆի Հովհաննիսյանը տեղ կհասներ, ելույթ ունեցավ “ժառանգական” Ստեփան Սաֆարյանը :

Նա հայտարարեց, որ նախապես հավաքված մարդկանց հեռացրել են: “Մինչեւ մեր գալն այստեղից քշել են բոլոր տաքսիստներին եւ մաքրել են մարդկանցից”,-ասաց :

Հանրահավաքը նկարահանվում էր ոստիկանների կողմից: Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը փորձեց պարզել, թե ովքեր են նրանք եւ ինչու են նկարահանում: Ոստիկանները հրաժարվեցին խոսել:

Քիչ անց ժամանեց Րաֆֆի Հովհաննիսյանը, ով ողջունեց ներկաներին` բարեւելով: Հովհաննիսյանը նշեց, որ իր մեղրամիսն անց է կացրել Դիլիջանում: “Իմ մեղրամիսը ես անցկացրի Դիլիջանում եւ քանի մեղրամիսներ պետք է անցկացնել այստեղ”,-ժպտալով ասաց նա: Հովհաննիսյանը նշեց, որ այսօր մամուլում գրվել է, որ “поезд ушел”:

“Կարող է իմ, Արմենուհու поезд-ն արդեն անցել է, բայց հայ ժողովրդի поезд-ը` պետականությունը, չի գնալու: Թող ինչ ուզում են, գրեն, որ անկանոն է, ծրագիր չկա, բայց 1988-ից այսպիսի վիճակ չենք տեսել”,-հայտարարեց նա:

Դիլիջանցի մի կին Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը վստահ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն է հաղթել նախագահական ընտրություններում, սակայն այլեւս ոչինչ չի կարող փոխվել:

Մի խումբ տղամարդիկ էլ մեր թղթակցի հետ զրույցում ասացին, որ եկել են այստեղ, որովհետեւ պարապ են: “Պարապ ենք մնացել, միտինգի ենք եկել, էլի”:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ