17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բարեւը քիչ է. պիտի որպիսություն հարցնել /վիդեո/

Այսօր ”Ազատության” հրապարակում ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին էր մասնակցում էր նախագահի նախկին թեկնածու, Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ Տարոն Աբրահամյանը:

Վերջինս Henaran.am-ին պատմեց, որ ինքը Հովհաննիսյանի աջակիցը չէ, իրեն հրավիրել են: Եկել է, որ տեսնի, թե ինչ է կատարվում: ”Ինձ խնդրել են գալ և այստեղ լինել, ես էլ ուզում էի ծանոթանալ այստեղ հնչող գաղափարներին”,-ասաց նա:

Հանրահավաքի ավարտից հետո Աբրահամյանից հետաքրքրվեցինք, թե ինչ կարծիք ունի ստեղծված շարժման մասին: ”Քայլ առաջ պիտի լինի, առավել հզոր շարժ է պետք”,-ասաց: Հարցին` արդյո՞ք կարող է իշխանափոխության հասնել Հովհաննիսյանը, պատասխանեց. ”Իշխանափոխությունը շատ բարդ պրոցես է, շատ բազմաթիվ քայլեր են պետք , միայն միտինգները քիչ են, առավել հզոր շարժում է պետք”: 

”Պետք է կարողանալ ազատվել իշխանության տարբեր օղակներում հանցագործ պաշտոնյաներից, օրենսդրական բոլոր հնարավոր եղանակները կիրառել, որովհետև թեկուզ և անցնի առավել հզոր միտինգների, եթե օրենսդրական ակտերով չհեռացվեցին պաշտոնյաները, որևէ բանի չենք հասնի, կլինի նոր մարտի մեկ”,-հավելեց նախագահի նախկին թեկնածուն:

Տարոն Աբրահամյանը վստահ է, որ ”Ժառանգության” անդամներն էլ են հասկանում, որ շարժման քայլերը պետք է մեծացնել: ”Միայն բարևը քիչ է, բարևից հետո պետք է ասել նաև` ոնց եք, ինչ կա”,-ժպտաց: 

Դիտեք` տեսանյութը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ