Ո՞վ է Վազգենին շատ սիրում. հարազատ եղբայրը թե՞ Սեյրան Օհանյանը /վիդեո/
“Հանրապետություն” կուսակցության նախագահ, սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը չի տեղեկացել, թե իշխանությունից Վազգենի ծննդյան օրը` ո՞վ է եկել եղբոր շիրիմին եւ շնորհավորել:
“Գիտեք, ես ընդդիմություն եմ, իշխանությունն էլ էր այստեղ: Տեսա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Ու շատ մեծ հարցական է` ո՞վ է Վազգենին ավելի շատ սիրում. ե՞ս, թե՞ Սեյրան Օհանյանը: Մարդիկ հիշում են միշտ Վազգենին, միշտ տեսել եմ այդ սերը: Իրենց ընկերն է, մի ամբողջ կյանք են անցել: Ուրիշ բան որ աշխարհընկալման առումով իմ եւ իրենց մոտեցումները տարբեր են: Բայց Վազգենը իրենց բոլորինն է”,-ասաց Արամ Սարգսյանը:
Նրա խոսքով, Վազգենը իր կենդանության օրոք հասկացված չէր ինչ-որ առումով, բայց շատ կուզենար, որ ինքը այս ամենը տեսներ: “Ժողովուրդը սիրում է իրեն, ամեն տարի գալիս է: Սա հետեւանք է փոխադարձ սիրո:
Վազգենը սիրում էր այս երկիրը, ժողովրդին: Ժողովուրդը երբեմն չէր հասկանում Վազգենին, բայց ժամանակը ամեն ինչ տեղը դրեց: Վազգենը Հայաստանի ազգային հերոս է, հայ ժողովրդի հերոս է, Արցախի հերոս է”: Արամ Սարգսյանի խոսքով, եթե սա լիներ Վազգենի երազած հայրենիքը, ապա ինքը ընդդիմություն չէր լինի:
Զրույցի այլ մանրամասները տեսանյութում: