17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Այլեւս չենք կարող ճանաչել ՄԽ գործառույթները. Րաֆֆին պատրաստ է անձամբ հանդիպել Օբամային եւ Պուտինին /ֆոտո, վիդեո/

Ազատության հրապարակում մեկնարկել է Րաֆֆի Հովհաննիսյանի հերթական հանրահավաքը: Նա հանրահավաքն սկսեց` սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը հիշելով: Ողջունելով ներկաներին, հայտարարեց, որ չի հանձնվելու, այլ ‘’իրենք են հանձնելու իշխանությունը ժողովրդին’’:

Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ ՍԴ ուղարկված իր դիմումին եւ նշեց, որ դրանով հնարավորություն է տալիս ՍԴ-ին`դուրս գալու գործադիրից կախվածությունից: ‘’Միայն նկարիչը թող նկարչությամբ չզբաղվի: Այլեւս երբեք ԿԸՀ-ն նկարչությամբ չզբաղվի, նա պետք է պատասխան տա ժողովրդի առջեւ’’,-հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նախագահական ընտրություններում երկրորդ տեղն զբաղեցրած թեկնածուն անդրադարձավ Սերժ Սարգսյանի ստացած շնորհավորանքներին ու ՀՀ նախագահական ընտրությունների միջազգային գնահատականներին:

‘’ՄԽ համանախագահները, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, ՌԴ-ն  իրենց աշխարհաքաղաքական նեղ շահերից ելնելով` կատարեցին հակաժողովրդավարական, ապօրինի ճանաչումներ  ոչ լեգիտիմ եւ ոչ իրավական նախագահության, սրանով այս մայրաքաղաքները դարձան հանցակից’’,-Ազատության հրապարակի հարթակից հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը

Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստակամություն հայտնեց անձամբ հանդիպել այս ուժային կենտրոնների ղեկավարների հետ եւ ինչպես ինքն ասաց, նրանց հնարավորություն տալ, իրենց սխալն ուղղել:

‘’Ես պատրաստ եմ Օբամայից մինչեւ Վլադիմիր Վլադիմիրովիչ եւ Օլանդ, հանդիպել նրանց հետ եւ թույլ տալ, որ իրենք ունենան այն մեծությունը` վերանայելու համար այն սխալը, որ արել են, բայց քանի դեռ չեն վերանայել իրենց ինքնուրույն ինքնիշխան որոշումը, մենք այլեւս չենք կարող ճանաչել ՄԽ  գործառույթները’’, -հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, Հայոց Ցեղասպանության նման Արցախն իր տարածքային ամբողջանությամբ արժանի է անմիջական ճանաչման` առանց խաղերի առանց բացառությունների բոլորի կողմից: ‘’Դա մեր պահանջն է` Երեւանից մինչեւ Մոսկվա, Լոս- Անջելեսից մինչեւ Փարիզ, ողջ հայությունը պահանջում է ճանաչել մեր իրավունքները’’,-շեշտեց նա:

Ազատության հրապարակում հանրահավաքը շարունակվում է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ