17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

60 տարի` առանց բռնապետի. այսօր Ստալինի մահվան տարելիցն է

“Մարտի 5-ի երեկոյան 9.50-ին ծանր հիվանդությունից հետո մահացավ ՍՍՀՄ նախարարների խորհրդի նախագահ եւ Սովետական Միության Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարտուղար Իոսիֆ Վիսարիոնի Ստալինը“:

60 տարի առաջ այս հաղորդագրությունը ողջ մոլորակի տեղեկատվական գործակալությունների գլխավոր նորությունն էր, որին հետեւեցին կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարը եւ Նիկիտա Խրուշչյովի կողմից “անհատի պաշտամունքի” մերկացումը, 21-րդ համագումարը եւ Ստալինի դիակի տեղափոխումը դամբարանից: Բացի այդ, “անհատի պաշտամունքի” վերացման գործընթացում Ստալինգրադը վերանվանվեց Վոլգոգրադ եւ հենց այդ անունով էլ հետագայում կոչվեց “հերոս-քաղաք”:

1980-ականների վերջում տեղի ունեցավ “անհատի պաշտամունքի” վերացման 2-րդ ալիքը: Հրապարակվեցին բոլոր արգելված հեղինակների գրքերը, սակայն դա էլ չօգնեց, որպեսզի մարդկանց գիտակցությունից Ստալինը ջնջվի: Սոցհարցումների համաձայն, այսօր էլ երկրի բնակիչներից շատերը մտածում են, որ Ստալինը “Ռուսաստանի անունն է”, “Մեծ Հայրենական պատերազմի հաղթանակի անունն է”: Սա մինչ օրս պարադոքս է:

Իոսիֆ Ստալինը (Ջուղաշվիլին) ծնվել է 1878-ի դեկտեմբերի 18-ին Ռուսական կայսրության Թիֆլիսի նահանգի Գորի քաղաքում: 1930-ականներից նա  դարձավ Սովետական Միության ողջ ժողովրդի միակ ղեկավարը, իսկ ովքեր հակաստալինյան ընդդիմությունում էին, համարվեցին “ազգի թշնամի” եւ աքսորվեցին կուսակցությունից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ