“Վերևներում` պռոշտի, ներքևներում` լժե ցար”
Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով երկրի ներքաղաքական իրադրութանը, նշեց. “Ներքին խոհանոցի վերևներում ճչում են պռոշտի, ներքևներում գոռում են լժե ցար, բունտավշիկ, ինքնակոչ միապետ:
Վերևների և ներքևների միջև իրավիճակը բնութագրելով` կարող ենք ասել, որ “Հանրապետականները” դիրիժորական փայտիկ էին ցանկանում ժողովրդից հինգ տարի էլ կառավարելու համար, սակայն ժողովուրդը ճոճեց նիզակ”: Նա համոզմունք հայտնեց,որ իշխանությունը չէր սպասում, որ սրտաբարո ժողովուրդը կարող է նիզակը ճոճել:
Անդրադառնալով ընտրական գործընթացներին`գլխավոր մարքսիստը նշեց,որ ԿԸՀ-ն ոչ թե հանդիսացավ դեմոկրատիայի պահապան,հենարան,այլ կառափնարան և պղծարան.
“Եվ սա հինգ ընտրություններ շարունակ”:
“Այս ընտրական իրավունքը չի ապահովում ներքևից իշխանափոխություն առանց կատակլիզմների: Սա չի ապահովում հասարակաթյան անտանգությունը իշխանափոխության ժամանակ”,-ասաց Դավիթ Հակոբյանը:
Նա հոդոր ուներ իշխանություններին.”Կամ նոր ընտրական համակարգ կամ էլ գամբիտ: Ես կանգնած եմ նեյտրալ դիրոքում,ոչ Րաֆֆիի ոչ էլ Սերժի գաղափարախության կողքին չեմ”:
Մարքսիսիտական կուսակցության առաջնորդը Ժառանգության հնարավոր համագործակցությունը ԲՀԿ-ի հետ համարեց կատաստրոֆա:
Ընդհանուր իրավիճակին իր գնահատականը նա ձևակերպես այսպես. “Քաղաքական էրոտիկա, ինքնահուսախաբություն է այս ամենը”: