17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վազգենը սիրում էր մի աղջկա, բայց /վիդեո/

Սպարապետ Վազգեն Սարգսյանի մարտական ընկեր Մուրադ Կիրակոսյանն այսօր “Հենարան” ակումբում լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ Վազգենի մարդկային կերպարին: “Համախմբող էր, միշտ ուզում էր, որ լավ լինի բոլոր համար”,-ասաց ընկերը: Կիրակոսյանը պատմեց, որ Վազգենը սիրում էր մի աղջկա, բայց այդպես էլ չստացվեց նրանց միությունը: Թե ինչն էր պատճառը` ընկերը չբացահայտեց: 

Վազգենը չէր ընդունում, որ փողոցում վուլգար հագնված աղջիկ էր տեսնում: “Ասում էր այ բալամ, բա սա հայր չունի, էս ոնց ա դուրս եկել փողոց”,-վերհիշեց Մուրադ Կիրակոսյանը: Վարչապետ աշխատելու տարիներին Վազգենի ցանկությունների 9 տոկոսը միայն կատարվեց. չի կարող նշել որպես վարչապետ նրա քաղաքական սխալը:

“Վազգենը քաղաքական գործիչ չէ, այլ պետական եւ ռազմական գործիչ”,-ասաց Կիրակոսյանը: Նրա խոսքով, Վազգենը իր մտերիմներին հորդորում էր քաղաքականության մեջ չմտնել: “Ձեզ կուլ կտա քաղաքակնությունը, ձեզ պետք չի … “,-սպարապետի հորդորը հիշում է մարտական ընկերը` ավելացնելով, որ այդ պատաճառով ինքը չի հարում որեւէ քաղաքական ուժի:

“13 տարի է` Վազգենը չկա, նրա մարտական ընկերների մի մասը մտավ քաղաքականության մեջ ու սխալվեցին… “: 

Մարտական ընկերը հիշեց նաեւ հայտնի Մարտակոչը, երբ Վազգենը բոլորին կոչ արեց համախմբվել: “Մարդիկ եկան, հավաքվեցին չէին ուզում գնալ, դեմ էին: Ասաց դուք եկեք նախարար մնացեք ես գնամ, ու նա գնաց, տեսաք արդյունքը” : 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ