26 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Կենտրոնական զինհոսպիտալում են 12 զինվորներ, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ հոսպիտալում այս պահին գտնվում են Արցախում ադրբեջանական զինուժի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով տարբեր վիրավորում ստացած 12 զինվորներ, որոնցից 2-ը բերվել են երեկ երեկոյան:

Երկուսն էլ ունեն վերջույթների բեկորային վնասվածքներ, իսկ վերակենդանացման բաժանմունքում են՝ երեքը:

«Մեկ զինծառայող ունենք, որի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Խոսքը վերաբերում է ժամկետային զինծառայող 19-ամյա Հայկ Թորոսյանին: Նա ստացել է գլխուղեղի հրազենային վնասվածք»,-ասել է Արամ Ասատուրյանը:

Հարցին, թե ինչպես է որոշվում՝ որ զինվորին տեղափոխել Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալ, պատասխանել է. «Ըստ անհրաժեշտության»:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ