17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Շատ կուզեի սխալված լինել Նիկոլի մասով

Հեռուստամեկնաբան Արմեն Չիբուխչյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, ով այս օրերին մշտապես մասնակցում է Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին:

”Երկու խոսք Նիկոլ Փաշինյանի մասին.

Նիկոլի ելույթները Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքներին լուրջ կասկածներ են առաջացնում նրա անկեղծության առումով և լուրջ խորհելու առիթ տալիս նրա հեղափոխական կերպարի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը ոչ միայն առաջարկում է Րաֆֆի Հովհաննիսյանին շեղվել պայքարի մարտավարությունից ու ռազմավարությունից և զբաղվել բավականին ժամանակատար և շատ կասկածելի նախաձեռնությամբ, այն է՝ կառավարության ձևավորմամբ, այլև պայքարի հաջողությունը կապում է դրա հետ:

Առաջին հայացքից այս ”բոցաշունչ” նախաձեռնությունը անմիտում է թվում, սակայն փոքր-ինչ մտորելու դեպքում հասկանալի է դառնում, որ սա փորձ է Րաֆֆի Հովհաննիսյանին ներքաշել մի գործընթացի մեջ, որն, ըստ էության, վերաճելու է ներքին պառակտման՝ ի հայտ բերելով բազմաթիվ խնդիրներ, թե՛ ժառանգության ներսում, թե՛ գործընկերների շրջանում և անմիջապես կասեցնելու է միավորման գործընթացը մի պարզ պատճառով՝ ով չի միացել շաժմանը, բայց կարող է, այլևս չի միանա, որովհետև բոլոր պորտֆելները բաժանված կլինեն:

Փաստորեն Րաֆֆի Հովհաննիսյանը շարժումն ընդլայնելու և գործողություններ մշակելու փոխարեն՝ պետք է, օրինակ, դաշնակների հետ քննարկի, թե որ երևակայական պորտֆելն է նախատեսել նրանց համար:

Մինչդեռ, եթե դաշնակները չհամաձայնեն Րաֆֆիի տարբերակներին, ապա պրոցեսը կվերածվի երկարատև “բազարի”, իսկ ժողովուրդն ուղղակի կհեռանա Ազատության հրապարակից, որովհետև հաստատ չի հավաքվել այնտեղ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը երևակայական պորֆելների առևտրով զբաղվի: Այպիսով Նիկոլի բարևի մեջ “հեչ” արև չկա: 

P.S.
Շատ կուզեի սխալված լինել Նիկոլի մասով”,-գրել է նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ