Խենթ ու խելառ, սարսափելի շատ հայրենիքը սիրող, սարսափելի միամիտ … /վիդեո/
Ֆեյսբուքում շնորհավորանքներ են հնչում մեծն սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան առթիվ:
”Խենթ ու խելառ, սարսափելի շատ հայրենիքը սիրող, կամ գուցե պաշտող, սարսափելի միամիտ, ազնիվ, հավատարիմ… Էհ… ծնունդդ շնորհավոր ՎԱԶԳԵՆ ….”,-գրել է Արմեն Մկրտչյանը:
”Վազգեն Սարգսյան և Սամվել Բաբայան: Ճակատագրերի զուգադիպություն` այսօր հնարավոր չի ձեզ հետ բաժակ բարձրացնել: Առաջինին չպաշպանեցինք, երկրորդին չօգնեցինք երկիրը չլքել: Ճակատագրերի զուգադիպություն` Վազգեն Սարգսյան և Սամվել Բաբայան, շնորհավոր ձեր ծննդյան օրը”,-գրել է ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:
Հայոց նորանկախ պետության սպարապետի կենսագրությունն այսպես է գրվել` հայ հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ վարչապետ (1999-ի հունիսի 11-ից), պաշտպանության նախարար, ”Միասնություն” դաշինքի համանախագահ, ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս, ”Ոսկե արծիվ” շքանշանի ասպետ, արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1985-ից։
Վազգեն Սարգսյանը սպանվել է 1999-ի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած ահաբեկչական գործողության ժամանակ։
Վազգեն Սարգսյանը 1999-ին հետմահու արժանացել է Հայաստանի Հանրապետության ազգային հերոս կոչմանը: Այսօր նա կդառնար 54 տարեկան: