Լիտվական մամուլի արձագանքները Լիտվա-Արցախ պատգամավորական խմբի ստեղծմանը
Լիտվական մամուլում բավականին մեծ արձագանք է ստացել երկրի խորհրդարանում Լիտվա-ԼՂՀ խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծման փաստը: Բազմաթիվ լրատվամիջոցներ անդրադարձել են դրան, ինչպես նաեւ մի քանի օր առաջ Սումգաիթյան ջարդերի 25 ամյակի կապակցույթամբ Լիտվայի հայ համայնքի՝ Ադրբեջանի դեսպանատան առջեւ անցկացրած բողոքի ցույցին:
Բալթյան լուրերի ծառայությունը (BNS), որը Բալթյան պետություններում գործող ամենամեծ լրատվական ծառայությունն է, դիմել է այս նախաձեռնությամբ հանդես եկած եւ “Լիտվա եւ Հայաստան – հայացք ոչ հեռու
անցյալին” ֆորումը կազմակերպած պատգամավոր Դալիա Կուոդիտեն ասել է, որ ֆորումին իրենք հրավիրել էին նաեւ Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարին քանի որ “Հայաստանի անկախության ճանապարհը սկսվել է Ղարաբաղի համար շարժումից”: Պատգամավորը նաեւ հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի հետ
խորհրդարանական բարեկամաության խումբը ստեղծվել է “շփումների եւ հավանաբար որոշակի հարաբերություններ սկսելու, միգուցե մշակութային նախագծեր իրականացնելու” համար, իսկ խմբում նվազագույնը 10 խորհրդարանական է իր մասնակցությունը ունենալու:
Նույն լրատվամիջոցը գրել է նաեւ, որ շուրջ 100 հայեր բողոքի ցույց են անցկացրել Լիտվայում Ադրբեջանի դեսպանատան առաջ: Ցույցի մասնակցիները ունեցել են իրենց հետ հայկական ազգային դրոշներ, “Մենք երբեք չենք մոռանա Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում հայերի սպանությունները”, “Լիտվացիները դա այն ժողովուրդը չի, որոնց դուք կկարողանաք գնել խավիարով եւ նավթով” եւ այլ գրություններով պաստառներ: Բողոքի ցույցին մասնակցողներից մեկը ասել է BNS-ին. “Լիտվացիները առաջինն էին, ովքեր Խորհրդային Միության ժամանակ սկսեցին ժողովրդավարական շարժումը, եւ այս գործողությունը ոչ միայն նպատակ ուներ հիշելու հայ զոհերին, բայց նաեւ նշելու որ Լիտվան եւ Հայաստանը միասին են եղել 25 տարի առաջ եւ մենք
ցանկանում ենք միասին լինել հիմա”:
Լիտվայում եւ Էստոնիայում ամենամեծ ժողովրդականություն վայելող DELFI համացանցային հանգույցը այս իրադարձությունների կապակցությամբ զրուցել է Լեռնային Ղարաբաղի հանրապետության Արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի հետ, ով նշել է, որ 25 տարի առաջ ղարաբաղյան շարժումը խաղաղ է
սկսվել, սակայն “խաղաղ պահանջները ոչ ադեկվատ արձագանքի արժանացան խորհրդային Ադրբեջանի իշխաությունների կողմից”: Նախարարը նաեւ նշել է, որ 25 տարի անց Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը կայացած պետություն է հանդիսանում: